Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մերսում. ցուցումներ և հակացուցումներ
Մերսման սեանսը ոչ միայն առույգանալու կամ թուլանալու միջոց է: Բացի հանգստացնող և առույգացնող ազդեցությունից, այն օժտված է բուժական հատկություններով և օգնում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում:
Մերսման տեսակները
Գոյություն ունեն մերսման տարբեր համակարգեր` ռուսական, ֆիննական, շվեդական և արևելյան, նաև տարբեր տեսակներ.
- առողջարարական,
- բուժական,
- սպորտային,
- կոսմետիկական (այդ թվում` հակացելյուլիտային):
Կան նաև մերսման ոչ ավանդական տեսակներ. շիացու, սթոուն-թերապիա, տայյան: Դրանք բոլորը կիրառվում են ոչ այնքան մեխանիկական, որքան կենսաէներգետիկ ազդեցության ձևով: Այսպես, օրինակ, սթոուն-թերապիայի մերսումը կատարվում է քարերի օգտագործմամբ: Այն օգտագործվել է դարեր շարունակ, սակայն սթոուն-թերապիան նկարագրել, համակարգել և, որպես մեթոդ, արտոնագրել է Մարիա Նելսոն-Հաննիգանը: Այս մեթոդով խորը մերսման կիրառումը (54 տաք, 18 սառը և մեկ սենյակային ջերմաստիճանի քարերի օգտագործմամբ) համակցվում է ասեղնաբուժությամբ, որը բացում է էներգետիկ ուղիները և օգնում օրգանիզմին համակարգերի հավասարակշռված ու նորմալ աշխատանքին:
Բացի օրգանիզմի վրա ազդեցության հիմնական սկզբունքից, մերսումը տարբերվում է նաև տեմպով, ընթացքով և ազդեցության ուժով ու տալիս է բացարձակ տարբեր արդյունք: Արագ տեմպով մերսումը բարձրացնում է նյարդային համակարգի գրգռվածությունը, միջին տեմպը` հանգստացնում է, իսկ դանդաղը` թուլացնում:
Հետաքրիքր է: Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ շվեդական մերսումն ազդում է էնդոկրին համակարգի վրա. նշանակալիորեն իջեցնելով արգինինի (ագրեսիայի հորմոնի) և կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակը: Բացի այդ, մերսման սեանսից հետո մեծանում է հակամարմինների քանակությունը, նշանակում է` բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը: Արագացված տեմպով մերսումը, որպես կանոն, մակերեսային է, մերսողը մեծ ուժ չի գործադրում և յուրաքանչյուր մկան չի մշակվում: Նրա խնդիրն է` հասնել առույգացնող արդյունքի: Իսկ ահա հանգստացնող արդյունք տալիս է դանդաղ տեմպով խորը մերսումը: Դրա խնդիրն է հանել լարվածությունը, հոգնածությունը և հանգստացնել նյարդային համակարգը:
Մերսման եղանակները
- թեթև շոյում,
- տրորում,
- թեթև ճզմում,
- վիբրացիա,
- ծռում և ձգում (շվեդական մերսման մեջ, մյուսների հետ համեմատած` ավելի ինտենսիվ):
Մերսման ձևերը կարող են բացարձակապես տարբեր լինել: Այն պայմանավորված է բազմաթիվ գործոններով, առաջին հերթին, պացիենտի առողջությամբ: Չի փոխվում միայն մերսման շարժումների ուղղությունը. ավշային ուղիների ուղղությամբ (դեպի մոտակա ավշահանգույցները) և դեպի սիրտը տանող արյան հոսքի ուղղությամբ: Դա օգնում է լավացնել հյուսվածքների արյան շրջանառությունը, բջիջները հագեցնում թթվածնով, հեռացնում է կանգային երևույթները և նորմալացնում օրգանիզմի փոխանակության գործընթացները:
Արոմաթերապիա
Հետաքրքիր է: Գլխի մերսումը պատմականորեն կապված է երկու դպրոցների` հնդկական Այուրվեդայի և հին տիբեթյան բժշկության հետ: Գլխի հնդկական մերսումն առավել եռանդուն է ու առույգացնող: Այն խթանում է արյան շրջանառությունը, այդ թվում պարանոցային և ուսագոտու հատվածում: Գլխի տիբեթյան մերսումն առավել հանգիստ է, թուլացնող: Այն կիրառում են ասեղնաբուժության հետ միասին, որը վերականգնում է էներգիայի հավասարակշռությունը, օգնում կարգավորելու նյարդային համակարգը:
Լիարժեք, 1,5-ժամյա մերսման սեանսը, երբ մերսում են ամբողջ մարմինը` գլխից մինչև ոտքերի մատները, քրոնիկական հոգնածության և արագ հոգնելիության, պարանոցի և թիկունքի մկանային ցավերի դեմ ամենալավ միջոցն է: Նյարդային լարվածությաւնը հանելուն և լիարժեք թուլանալուն օգնում են եթերայի յուղերը: Օրինակ, նարդոսի, հասմիկի, բերգամոտի, իլանգ-իլանգի, պաչուլիի և թեյաթուփի յուղերը: Դրանք օժտված են հակասթրեսային ազդեցությամբ, արագ և թեթևությամբ տաքացնում են մաշկային ծածկույթները և երկարացնում մերսման արդյունքը 40-90 րոպեով: Առույգացնող մերսման համար կիրառում են յուղերի մեկ այլ հավաքածու. դաղձի, խորդենու, կիտրոնի, գիհու, հազրեվարդի:
Հակացուցումները
Հարկ է հաշվի առնել, որ կանխարգելիչ մերսումն ունի իր հակացուցումները: Դրա համար, սեանսին գրանցվելուց, առավել ևս մերսման ամբողջ կուրս անցնելուց առաջ, հարկ է խորհրդակցել բժշկի հետ և պարզել, թե ինչ բարդություններ կարող են լինել:
Կանխարգելիչ մերսում չի հանձնարարվում անցկացնել.
- մարմնի բարձր ջերմաստիճանի և տենդային վիճակների դեպքում (ՍՇԻ, ՍՇՎԻ),
- սուր բորբոքային և թարախային գործընթացների դեպքում,
- ծանր վնասվածքների դեպքում և ծանր վիրահատություններ տարած անձանց,
- արյան հիվանդությունների դեպքում,
- հիպո- և հիպերտոնիկ կրիզների դեպքում,
- գլխուղեղի անոթների արտահայտված սկլերոզի դեպքում,
- սրտի իշեմիկ հիվանդության դեպքում,
- ալերգիաների դեպքում,
- ուռուցքների դեպքում,
- լեղաքարային և միզաքարային հիվանդությունների դեպքում,
- մենստրուացիաների ժամանակ,
- հղիության ժամանակ:
Բուժական մերսում
Բացի կանխարգելիչ մերսումից, որն ինտենսիվ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածություններից, տարած վնասվածքներից ու հիվանդություններից հետո վերականգնում է աշխատունակությունը, գոյություն ունի նաև բուժական մերսում: Սովորաբար այն նշանակում են հենա-շարժական ապարատի խնդիրների դեպքում` համատեղելով բուժական ֆիզկուլտուրայով: Բուժական մերսումը ոչ միայն ընդհանուր ամրապնդող այլև շտկող ազդեցություն ունի:
- Օստեոխոնդրոզի դեպքում (ողնաշարի պարանոցային, կրծքավանդակային, գոտկատեղա-սրբոսկրային հատվածի), 1-ին և 2-րդ փուլերում (երբ նշանակալի դեգեներատիվ փոոխություններ չկան):
- Սկոլիոզի դեպքում (ողնաշարի C-աձև և S-աձև ծռումների), երբ առաջանում է մկանային տոնուսի անհամաչափություն և, համապատասխանաբար, ողների վրա անհամաչափ ծանրաբեռնվածություն: Բուժական մերսումն ամրացնում է թիկունքի ձգված մկանները և թեթևացնում կրճատված մկանների հիպերտոնուսը, նվազեցնելով ցավային համախտանիշը:
- Լորդոզի և կիֆոզի դեպքում մերսումն օգնում է ամրապնդել թիկունքի մկանային կորսետը և շտկել ողնասյան ոչ բնական թեքումները, հանում է լարվածությունը, մկանների ցավը և մկանային սպազմը:
- Վնասվածքների և գերձգումների դեպքում մերսումն օգնում է արագորեն վերականգնել շարժողական գործառույթների խանգարումները, նվազեցնել ցավը, նպաստում է վնասված հատվածում արյունազեղման ներծծմանը:
- Արթրիտների դեպքում (սուր և քրոնիկական փուլերում):
- Կոտրվածքների դեպքում (ապաքինման փուլերում, երբ ոսկորն արդեն սերտաճել է, իսկ մկանները ու ջլերը` թուլացել):
Բացի այդ, մերսում նշանակում են քրոնիկական գաստրիտների դեպքում (բարձր կամ ցածր թթվայնությամբ): Առաջին դեպքում որովայնի եռանդուն, խորը մերսումը խթանում է ստամոքսի մոտորային և արտազատական գործունեությունը, լավացնում ավշա- և արյան շրջանառությունը, նվազեցնում ցավը, այրոցը: Դա բարերար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վեգետատիվ սիմպաթիկ հատվածի վրա, որի խանգարումը հրահրում է ստամոքսի արտազատական աշխատանքի խափանում:
Այսքանով ավանդական մերսման բուժական հատկությունները չեն ավարտվում:
15.05.2012 Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
17.11.2022
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
04.08.2021
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
10.03.2021
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
10.03.2021
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
09.03.2021
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
16.02.2021
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
21.01.2021
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
20.01.2021
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
12.01.2021
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
11.01.2021
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
08.01.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYOjyef7' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ